Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
09.06.2020 | 00:11

...թե չնա­յած իշ­խա­նա­կան թի­մի խոր ֆիաս­կո­յին, այ­նու­հան­դերձ, իշ­խա­նա­կան «ըն­տա­նի­քին» մոտ կանգ­նած­նե­րը հույս­նե­րը չեն կորց­նում` վե­րա­դարձ­նե­լու «աղ­ջիկ վախտ­վա» իշ­խա­նա­կան համ­բավն ու ազ­դե­ցու­թ­յու­նը, և փոր­ձում են ին­ֆո­պա­տե­րազ­մում լո­տե­րը հետ բե­րել` նոր լրատ­վա­մի­ջոց­ներ բա­ցե­լով: Ա­ռա­ջի­կա­յում սպա­սում է ևս մի իշ­խա­նա­կան «կառ­լիկ-մե­դիա­յի» ստեղ­ծում: Նախ­կին Հ3-ի հեն­քի վրա ստեղծ­ված «Նոր Հա­յաս­տան» հ/ը-ի մի խումբ լրագ­րող­ներ` նախ­կին ՕԵԿ-ի ան­դամ, այժմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի ջերմ պաշտ­պան Էդ­գար Ա­ռա­քե­լ­յա­նի գլ­խա­վո­րու­թ­յամբ, կս­տեղծ­վեն նոր լրատ­վա­մի­ջոց` «Ա­րա­րատ նյու­զի» հան­գույն, ղե­կա­վար կազ­մում նե­րառ­ված կլի­նեն ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­ն­յա­նի մտե­րիմ­նե­րը:

Դիտվել է՝ 28760

Մեկնաբանություններ